Միջուկային ապոկալիպսիսից կհաջողվի խուսափել, եթե ավելացվի այն կանանց թիվը, որոնք ներգրավված են միջուկային զենքի ոլորտում: Այս կարծիքը հայտնել Է Foreign Policy հանդեսի մեկնաբան, Fuller Project լրագրողական նախագծի հիմնադիր Զանտի Շարֆը ապրիլի 15-ին հրապարակված նյութում, փոխանցում է Lenta.ru-ն:
Լրագրողուհին կարծում է, որ այդ բնագավառում տղամարդկանց «գերիշխանությունը» մեծացնում է միջուկային պատերազմի հավանականությունը. նա հղվում է այն ուսումնասիրություններին, որոնց շրջանակներում մոդելավորվում էին ռազմական խաղերը: Համաձայն դրանց եզրակացությունների` տղամարդիկ ավելի են հակված ագրեսիվ և ռիսկային վարքագծի:
Շարֆը նաև ընդգծում է խաղաղապահության ոլորտի հետազոտությունները. ըստ նրա, հաշտության բանակցություններում կանանց մասնակցությունը նկատելիորեն մեծացնում է այն բանի հավանականությունը, որ կողմերը համաձայնության կգան: Այդ իսկ պատճառով նա հայտարարում է, որ միջազգային հրթիռային պայմանավորվածություններն ավելի բարեխղճորեն կպահպանվեին, եթե համապատասխան մարմիններում իգական սեռի ավելի շատ աշխատողներ լինեին: