Մոսկվայի կարծիքով՝ Բաքվի և Երևանի միջև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա: Այս մասին չորեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով՝ մթնոլորտ զգալով, որում հիմա աշխատանքն ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ և՛Բաքուն, և՛ Երևանը շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան: Մենք դրան կօգնենք»,- ասել է Լավրովը: