Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը

15:13     17 ապրիլի, 2019

Ամերիաբանկն այսօրվանից՝ ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ճանաչմանն ու զարգացմանը:

Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր:

Մասնակցելով «Ապրիր հայերեն»  արշավին՝ հաճախորդները  կստանան նաև հետևյալ հնարավորությունները.

  • անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
  • անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)
  • անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ: 

«Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.

  • Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
  • Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:

Նշենք, որ Ամերիաբանկն արշավի շրջանակներում համագործակցում է հետևայլ հայկական ընկերությունների հետ՝ «Տոսպ», «Դարման», «Չրենի», «Փամփ», «Մաունթի», «Արդեան», «Արտույտ», «Մայքոֆֆ», «Նաիրյան», «Բարի»:


© armedia.am