ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «հողին է հանձնել» 2020 թվականին նախագահական ընտրություններում իր հիմնական դեմոկրատ-մրցակիցներ Բեռնի Սանդերսին և Ջո Բայդենին, հայտնում է Fox News-ը:
«Կարծում եմ, որ երկու ֆինալիստները, որոնք ընտրություններին կմասնակցեն, կլինեն խելառ Բեռնի Սանդերսը և թմրած Ջո Բայդենը: Ես պատրաստ եմ պայքարել ցանկացածի դեմ: Հանգիստ տուր նրանց հոգիներին, Տե՛ր»,- ապրիլի 17-ին գրել Է Թրամփն իր Twitter-ում: