Ամերիկյան շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ներկա է գտնվել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի անվան կերակրափողի առողջության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է Daily Mail-ը:
ԱՄՆ-ում հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003թ.-ին 59 տարեկան հասակում, կերակրափողի քաղցկեղից:
«Մենք սա ծրագրում էինք մեկ տարի: Ցանկությունս է, որ մյուս ընտանիքներն ավելի շատ տեղեկացված լինեն այս հիվանդության մասին, և որ մենք ավելի շատ կենտրոնանանք առողջության պահպանման ու հիվանդությունների կանխման վրա»,-ասել է Քիմ Քարդաշյանը: