Ամեն տարի ապրիլի 18-ին աշխարհում նշվող Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրվա կարգախոսն է «Պահպանենք մեր պատմական հայրենիքը»:
Օրը, որը հայտնի է նաև Համաշխարհային ժառանգության օր անունով, հիմնադրվել է 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանութան հարցերով միջազգային խորհրդի (ICOMOS) վեհաժողովի կողմից:
Տոնը նշվում է 1984 թվականից հանրության ուշադրությունը համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության հարցերի վրա գրավելու նպատակով: Այն նաև հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։