Նյու Յորքի Սուրբ Պատրիկի տաճարում բենզինի տարաներով տղամարդու են ձերբակալել

13:13     18 ապրիլի, 2019

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը փորձել է երկու տարա բենզինով մտնել Սուրբ Պատրիկի տաճար: Այս մասին Twitter-ում հաղորդել է ոստիկանությունը, հաղորդում է NEWS.am:

«Մոտ 19:55-ին տղամարդը մտել է Մանհեթենում Սուրբ Պատրիկի տաճար բենզինի տարաներով և դյուրավառ հեղուկով: Նյու Յորքի ոստիկանությանը հաջողվել է նրան ձերբակալել», - ասվում է հրապարակված տեքստում:

NBC New York-ի տվյալներով՝ ձերբակալվածը Նյու Ջերսիի բնակիչ է:

Հարցաքննության ժամանակ նա խուսափել է հարցից, թե ինչի համար է ցանկացել բենզին ներս տանել:

«Նրա հիմնական վարկածը կայանում է նրանում, որ ցանկացել է անցնել տաճարի տարածքով, որպեսզի հայտնվի Մեդիսոն ավենյուում: Իբրև թե նրա մեքենայում բեզնինը վերջացել էր: Մենք ստուգեցինք մեքենան: Այնտեղ վառելիք կար», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:


© armedia.am