Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունն Իգդիր քաղաքում կազմակերպել է աշխատաժողով Մեծամորի ատոմակայանի թեմայով: Քննարկումն ընթանում է «Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագրի» շուրջ, հայտնում է Ermenihaber-ը:
Եռօրյա ժողովի ընթացքում նախատեսվում է կազմել գործողությունների ամբողջական պլան, որը պիտի գործի դրվի հայկական ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում:
Կոչերով ու գիտաժողովներով չսահմանափակվելով՝ թուրքերը այս թեմայով ծրագրել անգամ դաշտային վարժանք կազմակերպել:
2019-ի հունիսին ծրագրվող վարժանքը կազմակերպվելու է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության կողմից: Վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը: