Հայաստանում գազալցակայաններն ու բենզալցակայանները համատարած կերպով ՀԴՄ կտրոն չեն տալիս։ Այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Ինձ ամեն օր ասում են, որ ՀԴՄ չեն տալիս, ու, ընդ որում, այդ բոլոր գազա և բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչու չեք կարողանում, պարոն Օսիպյան, ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում»,– ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե օրենքով որքան կարելի է մի գազալցակայանի կամ բենզալցակայանի նկատմամբ տուգանք կիրառել և տեղեկանալով, որ սահմանափակումներ չկան առաջարկել է.
«Գնացեք, մի գազալցակայանին 1000 անգամ օրը տուգանեք, նույնն էլ բենզալցակայաններին։ Ինչո՞ւ չեք տուգանում։ Քրեական գործ հարուցեք, տարեք, նստացրեք այդ մարդկանց։ Էս ի՞նչ ձև է»,- ասել է Փաշինյանը։