Հյուսիսային Կորեան պահանջել է, որ ԱՄՆ-ը պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի փոխարեն նոր բանակցող ընտրի, հայտնում է Yonhap գործակալությունը:
«Եթե Փոմպեոն շարունակի մասնակցել բանակցություններին, ապա դրանք փակուղի կմտնեն»,-հայտարարել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Պաշտոնյան հավելել է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցությունների համար հարկավոր է «ավելի զգույշ և հասուն մեկը»:
Հյուսիսային Կորեայի հարցերով մասնագիտացած NK News պարբերականի տվյալներով` Փհենյանին դուր չի եկել Պոմպեոյի հայտարարությունը ԿԺԴՀ հետ բանակցությունները մինչև 2019 թվականի վերջ ավարտելու մասին: