Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատասխանել է լրագրողների հարցին, թե արդյո՞ք նա Պուտինին թշնամի է համարում, ինչին ի պատասխան Զելենսկին ասել է՝ «իհարկե»։
Նշենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն էր, որի արդյունքներով Վլադիմիր Զելենսկու օգտին քվեարկել էր ընտրողների ավելի քան 30 տոկոսը, իսկ Պետրո Պորոշենկոյի օգտին՝ գրեթե 16 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: