Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար, հայտնում է «Asbarez»-ը:
Ապրիլի 17-ին ալ Նասրին և այլ հոգևոր առաջնորդներ հանդիպում է ունեցել Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ: Հոգևորականը հանդիպման ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրության իրագործած «անմարդկային ոճիրը»՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել իրենց իսկ սերունդի անունից:
Հանդիպմանը ընթացքում կողմերը խոսել են Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունն ամրապնդելու իրենց ջանքերի մասին` ընդգծելով հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրաքի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերը: