Հունաստանի կառավարությունն առաջիկայում վերբալ նոտա կհղի Գերմանիային` սկսելու համար առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ երկրին հասցված վնասի փոխհատուցման բանակցությունները: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորեքշաբթի երեկոյան Հունաստանի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
«Հունաստանի կառավարությունը մտադիր է անմիջապես վերբալ նոտա հղել Գերմանիայի կառավարությանը, որում կկրկնի իր պահանջները` բխող նացիստական ներխուժումից և օկուպացիայից, ինչպես նաև նացիստական Գերմանիայի կողմից կատարված ռազմական հանցագործոթւյուններից», - ասել է Ցիպրասը:
«Մեր գլխավոր նպատակն այս փուլում չի կարող լինել այլ բան, քան Գերմանիայի հետ պայմանավորվելը, վերջապես բանակցությունների սեղանին նստելը՝ որպես հավասարազոր գործընկերներ, ընկերներ և դաշնակիցներ», - նշել է Ցիպրասը: