«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա World Press Freedom Index 2019 զեկույցում ՀՀ-ն 180 երկրների ցուցակում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ բարելավելով դիրքը 19 կետով, փոխանցում է Panarmenian-ը:
«Նոր ԶԼՄ-ները տեսախցիկ-արձագանքը եղան 2018-ի գարնան հեղափոխության, որը իշխանության բերեց նախկին լրագրողի: Մեդիա դաշտը տարատեսակ է, սակայն բևեռացված, իսկ հիմնական հեռուստաալիքների քաղաքականությունը համընկնում է սեփականատերերի շահերի հետ: Այլ կերպ ասած՝ լրագրողական անկախությունն ու ԶԼՄ-ների սեփականատերերի թափանցիկությունը շարունակում են հիմնական խնդիրները լինել: Նոր կառավարությունը պետք է փորձի վերականգնել հնարավորությունները, որոնք չօգտագործվեցին թվային հեռարձակման անցնելիս, և պարադոքսալ կերպով հանգեցրեցին ռեգիոնալ հեռուստաընկերությունների քանակի սահմանափակմանը»,-ասված է զեկույցում: