ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 24-ին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Բացի այդ` կողմերը կանդրադառնան նաև Կենտրոնական Ասիայում, Բալկաններում, Դոնբասում, Մերձդնեստրում տեղի ունեցող հակամարտություններին:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Ռուսաստան է ժամանելու Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 8-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: