Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում ողջունել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հայտնում է News.am-ը:
Կարո Փայլանը գրել է. «Ողջույն պարոն քաղաքապետ, հաջողություններ եմ մաղթում»։ Այս գրառման տակ Կարո Փայլանը կիսվել է տեսանյութով, որտեղ նոր քաղաքապետը շեշտում է, որ ողջունում է Ստամբուլի թուրքերին, քրդերին հայերին ու հույներին։