Թուրքիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում հանգստյան օրվանից հետո տեղի է ունեցել 7-րդ տուրը:
Սպիտակ խաղաքարերով հանդես եկած Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են, իսկ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը սև ֆիգուրներով խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:
Էլինա Դանիելյանը հավաքել է 5 միավոր և մեկ միավոր է հետ միանձնյա առաջատար Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան): Լիլիթ Մկրտչյանն ունի 4.5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը՝ 4-ական: