Օրերս Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան գրառում է կատարել`անդրադառնալով հայերի կորցրած մշակութային ժառանգության խնդրին: Նա մասնավորապես գրել է.
«Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզման համար, ես մտածում եմ՝ ինչ եկեղեցիներ են կորցրել հայերը, որոշները՝ հոգևորականներով և մարդկանցով լի, սարսափելի Հայոց ցեղասպանության ժամանակ: Սարսափելի է»: