Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթն ընդունել է երկրի վարչապետ Սումեյլու Բուբեյ Մաիգի և նրա կառավարության հրաժարականը, հայտնում է NEWS.am-ը:
«2019 թվականի ապրիլի 18-ի նամակում վարչապետ Սումեյլու Բուբեյ Մաիգը երկրի նախագահին ներկայացրել է իր և կառավարության անդամների հրաժարականի մասին դիմումը՝ Սահմանադրության 38-րդ հոդվածին համապատասխան», - ասվում է Twitter-ում հրապարակված նախագահի վարչակազմի հաղորդագրությունում:
Մալիի Սահմանադրության 38-րդ հոդվածը ենթադրում է, որ երկրի նախագահը պետք է ընդունի հրաժարականը վարչապետի և նրա կառավարության հեռանալու դեպքում, ինչպես նաև նոր վարչապետի և կառավարության անդամների նշանակի:
Հաղորդվում է, որ նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը և շնորհակալություն հայտնել նրան և կառավարության անդամներին կատարված աշխատանքի համար:
Հայտարարությունում նշվում է, որ նոր վարչապետի անունը կհայտարարվի առաջիկայում՝ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո:
Մալիի կառավարության հրաժարականը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց առնվազն 134 մարդու մահից հետո՝ Մոպտի շրջանի բնակավայրերում հարձակումների հետևանքով:
Ըստ տեղեկությունների՝ Օգասսագու և Վելինգարա բնակավայրերում զինված մարդիկ հարձակվել են ֆուլանի ժողովուրդների հովիվների վրա: Մալիում կայունության համար ՄԱԿ-ի բազմապրոֆիլ համալիր առաքելությունը արագ արձագանքման ուժերին ուղարկել է Մալիի հարձակման ենթարկված շրջաններ: