Ապրիլի 16-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի:
Դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում սահմանախախտը հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից: