Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ «մեր խնդիրն Է՝ ունենալ Վրաստան՝ վրացիներով»: Facebook-ում նա գրել Է, որ ինտերնետով շփվել Է Իտալիայի Բարի քաղաքում ապրող վրացիների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես միացում կատարեցի և մեկ ժամ խոսում Է Իտալիայի Բարի քաղաքում ապրող մեր գեղեցկագույն տիկինների հետ: Գիշակերի (նկատի Է առնվում Բիձինա Իվանիշվիլին) պլանը «Վրաստանն Է՝ առանց վրացիների», մեր խնդիրը՝ «Վրաստանը՝ վրացիներով, նշանակում Է՝ առանց Իվանիշվիլիի»: Կառավարությունը երկրի թշնամին Է, որն ամբողջ ուժն օգտագործում Է համաքաղաքացիներին արտասահման արտաքսելու համար և դիմում Է օտարերկրյա կառավարություններին, որպեսզի նրանք ինչ-որ կերպ աշխատանքի տեղավորեն վրացիներին, որպեսզի նրանք չցանկանան նույնիսկ նայել Վրաստանի կողմը:
Հենց որ մենք ազատվենք Իվանիշվիլիից, վրացիներին կառաջարկենք վերադարձի արժանավայել պայմաններ: Հիշեք՝ երբ ես Էի նախագահ, վիճակագրության համաձայն, ավելի շատ վրացիներ վերադառնում Էին, քան մեկնում, իսկ Իվանիշվիլիի օրոք հայրենիքը լքել Է 1 միլիոն մարդ»,-գրել Է Միխեիլ Սահակաշվիլին սոցիալական ցանցում: