Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 29-ին Ղազախստանում. Մատվիենկո
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը մայիսի 29-ին տեղի կունենա Ղազախստանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«ՌԴ-ի և Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը շատ կառուցողական, դինամիկ ընթացք ունի: Մեր երկրների ղեկավարներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք մշտական շփման մեջ են, հեռախոսազրույցներ են անցկացնում:
Մայիսի 29-ին հանդիպում է լինելու ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը տեղի կունենա Ղազախստանում, իսկ հոկտեմբերի 1-ին նույնպիսի միջոցառում է լինելու Երևանում, որտեղ նույնպես մեր երկրների ղեկավարները հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան»,- հայտարարել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը:
Բացի այդ, Մատվիենկոն հստակեցրեց, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Դմիտրի Մեդվեդևը: