«Ռուսական գործի» արդյունքների վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը վաճառքի ռեկորդ է սահմանում առցանց խանութներում, հայտնում է The New York Times թերթը:
Փաստաթուղթը ցանկանում են հնարավորինս շուտ հրատարակել թղթային տարբերակով` չնայած, որ զեկույցն անվճար հասանելի է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում:
Նշվում Է, որ փափուկ կազմով գրքի արժեքը կկազմի 9,2 դոլար:
Մյուլերն անցած ամիս ավարտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության հետաքննությունը, որը տևել է 22 ամիս: