Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է բարձր պաշտոնների նշանակել միայն նրանց, ովքեր առնվազն երեք երեխա ունեն, հայտնում է Интерфакс-ը:
«Մենք մտածում ենք` չի ծառայել բանակում, պետական ծառայության չենք թողնում… Երեք երեխա չունեք, ինչպես Ռումասը (Բելառուսի վարչապետը) , չի կարող լինել նախարար», - հայտարարել է Լուկաշենկոն ` Բելառուսի ժողովրդին և խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ դիմելով պաշտոնյաներին: