Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն այսօր բանավեճ են անցկացնում Օլիմպիական մարզադաշտում:
Պորոշենկոն նախատեսում էր բանավեճն անցկացնել ապրիլի 14-ին, սակայն Զելենսկին չի ներկայացել այդ բանավեճին:
Այսօրվա բանավեճի պատճառով փոփոխություններ են տեղի ունեցել Կիևի մետրոպոլիտենի աշխատանքներում: Մարզադաշտում աշխատում են կինոլոգներ, պայթյունատեխնիկական ծառայությունը, մարզադաշտի մերձակայքում ոստիկանությունը սահմանափակել է երթևեկությունը:
Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին: