Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգում դեպի Մոնթեբելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ճանապարհային ցուցանակը գետնին է հայտնվել: Այս մասին Asbarez-ին է հայտնել է անցորդներից մեկը:
Այժմ գործակալությունը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և իրավապահ մարմինների հետ միասին փորձում է պարզել կատարվածի պատճառն ու հանգամանքները: