Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում իշխանություններին կոչ է արել ազատ արձակել հայտնի հասարակական ակտիվիստ, գործարար Օսման Քավալային և քաղաքական նկատառումներով ձերբակալված այլ անձանց, հայտնում է News.am-ը:
«Վերջ տվեք Սելահաթին Դեմիրթաշի, Օսման Քավալային և հազարավոր ընկերների պատանդառությանը։ Ապահովեք հացադուլ հայտարարած Լեյլա Գյուվենի և մյուսների պահանջները»,- գրել է Կարո Փայլանը: