Փարիզի փողոցներում, որտեղ տեղի է ունենում «դեղին բաճկոնների» հերթական ցույցը, մի քանի ավտոմեքենա է այրվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ժյուլ Ֆերիի զբոսուղում կայանած մեքենաներըն այրել են այսպես կոչված «Սև դաշինք» շարժման կողմնակիցները (այսպես են կոչվում սև հագուստ կրելու համար)։ Նրանք նաև մի քանի աղբաման են այրել:
Ոստիկանության հետ բախումները սկսվել են, երբ ցուցարարների շարասյունն Էկոնոմիկայի նախարարությունից ուղղություն է վերցրել դեպի Հանրապետության հրապարակ։ Դիմակներով խուլիգանները իրավապահների վրա շշեր են նետել, իսկ վերջիններն ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել: