Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Գերմանիայում մեկնարկած Grenke Сhess Сlassic մրցաշարի առաջին տուրում սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի հետ։ Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում:
Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սևերով պարտության մատնեց 14-ամյա Վինսենտ Կեյմերին (Գերմանիա), իսկ Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) պարտիաներում հաղթող չեղավ:
Ապրիլի 21-ին անցկացվելիք երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Գեորգ Մեյերը։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: