Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտոր Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Երբեք մի հանձնվի, լսում եմ նույնիսկ հիմա, երբ տեսնում եմ exit poll-ի տվյալները: Դրանք ստիպում են ինձ զանգահարել իմ օպոնենտին և շնորհավորել նրան», - ասել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոն իր նախընտրական շտաբում՝ exit poll-ի տվյալներին ծանոթանալուց հետո:
Ըստ exit poll-ի տվյալների Վլադիմիր Զելենսկին ջախջախիչ հաղթանակ է տանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Համաձայն արցումների, որն ացկացվել է ТСН (1+1)-ի պատվերով, տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ Զելենսկին հավաքել է ձայների 72,7 տոկոսը: