Շրի Լանկայում 8 պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 290-ի, տուժել է 500-ը, փոխանցում է NEWS.am.
Ավելի վաղ հաղորդվել էր 262 զոհվածի և 452 տուժածի մասին:
Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել կիրակի օրը, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի և Բատիկալոայի և երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արևմուտքում, 8րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ վնասազերծել են Բանդարանաիկի միջազգային օդանավակայանում:
Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն էին: