Ֆրեսնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը գտնում է, որ հիմա լավագույն պահն է ԱՄՆ-ի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Եթե դրա հավանականությունը, ապա հիմա ամենահարմար պահն է»,-ասել է նա KSEE-ին տված հարցազրույցում:
Աբգարյանն ընդգծել է, որ նախագահ Թրամփը հայտնի է սուվերեն հարցերի լուծման տեսանկյունից իր ոչ ավանդական մոտեցումներով, ինչպես ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմում տեղափոխելը եւ Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության հռչակումը: «Նա գիտի, որ դա է ճիշտը»,-նշել է Աբգարյանը: