«Ես իսկապես սիրում եմ այս համերգային կոստյումը: Իմ շապիկի վրա գրված «պատրաստված է Արցախում», բայց ես մեծացել եմ, իսկ այն փոքր է իմ հագով:
Խնդրում եմ պատվիրել նորը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «փոքրիկ ղարաբաղցի» Միշա Գրիգորյանը:
Ավելի վաղ ներկայանալիս Միշան ասել էր, որ ինքը «Հայաստանից է, Ստեփանակերտից»: Նաև հայ փոքրիկ արտիստն ասել էր, որ նա շատ համբերատար է, դրա համար էլ ունի այդքան երկար մազեր: