‹‹ABBYY››- ի հիմնադիր և տնօրեն, ‹‹Band of Angels››-ի անդամ, ‹‹Yva.ai››-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրեց վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերություններիմարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրեց մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.
- Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն,
- Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը`ի՞նչ է թաքնվում դրանց ետևում,
- Ի՞նչպես կարող է արհեստական բանականությունը բարելավել մարդկանց կառավարումը,
- Պահպանել, թե՞ ոչ` ո՞ր տվյալներն են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները:
Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց նաև Ամերիաբանկի աշխատակիցների համար: