Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:
Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: