Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ապրիլի 25-ին կժամանի Վլադիվոստոկ, որտեղ Ռուսկի կղզում գտվող Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում կկայանա նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է КоммерсантЪ-ը:
Նույն օրը երեկոյան Պուտինը կմեկնի Չինաստան մասնակցելու «Գոտիներ և ուղիներ»-ի երկրների երկրորդ գագաթաժողովին: Կիմ Չեն Ինը Վլադիվոստոկից կմեկնի միայն ապրիլի 26-ին. նրա համար նախատեսվում է մշակութային ծրագիր: