Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման շրջանակներում Վաշինգտոնն այլևս արտոնություն չի տա իրանական նավթի ամենախոշոր գնորդներ հանդիսացող 8 երկրներին, փոխանցում է Էրմենիհաբերը:
Financial Times-ին տված հարցազրույցում անունը չհրապարակած ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի ԱԳ նախարար Մայք Պոմպեոն հայտարարելու է, որ մայիսի 2-ից իրանական նավթի խոշոր սպառողներ հանդիսացող 8 երկրների նկատմամբ նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն: Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և Թուրքիան: