Իրանը պետք է փոխի իր «վարքագիծը», որը, վնասում է երկրի ժողովրդին: Ինչպես հայտնում է Panorama.am-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը՝ թվիթերի իր էջում:
«Իրանի վարչակարգը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է փոխի իր վարքագիծը և դադարեցնի ապակայունացնող գործողությունները, որոնք վնասում են միայն իրանական ժողովրդին»,- գրել է Բոլթոնը:
2018 թ. սեպտեմբերին Բոլթոնն արդեն կոչ էր արել Իրանին փոխել իր վարքագիծը: Բոլթոնը Իրանին նվիրված կոնֆերանսի ժամանակ ասել էր, որ Իրանին լուրջ հետևանքներ են սպասվում, եթե իշխանությունները չհամաձայնեն «փոխել իրենց վարքագիծը»: