Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։ Panorama.am-ի հաղորդմամբ, նախօրեին նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում նա հայտարարել է, որ նախատեսում է հաջորդ ընտրություններում, որոնք կայանալու են հինգ տարի անց, դառնալ Ուկրաինայի նախագահ։
Ավելի վաղ Պորոշենկոն մեկնաբանելով իր պարտությունը ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից։ Նրա շտաբից հայտնել են, որ գործող նախագահը պատրաստվում է հաղթել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում և դառնալ ընդդիմություն։