Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը, գրում է Էրմենիհաբերը:
«ԱՄՆ-ն միակողմանի որոշում է կայացնում։ Վաշինգտոնը բոլոր երկրներին ասում է դրա գինը դուք բոլորդ վճարեք։ ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է, երբ առաջարկում է աշխարհին, թե Իրանի փոխարեն որ երկրից պետք է նավթ գնել։ Ինչ է, դուք այդ երկրի անունից առուծախ եք անում»։
Թուրք նախարարը նկատել է տվել, որ ԱՄՆ-ն Իսրայելի պահանջով դեռ էլի թշնամություն է անելու Իրանի հետ և այդպիսով ավելացնելու է իրեն մերձեցած երկրների նավթի վաճառքի ծավալները:
The #US decision to end sanctions waivers on #Iran oil imports will not serve regional peace and stability, yet will harm Iranian people. #Turkey rejects unilateral sanctions and impositions on how to conduct relations with neighbors. @StateDept @SecPompeo
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) 22 апреля 2019 г.