Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Այս մասին հայտնում է Հայաստանում Չեխիայի դեսպանատան Ֆեյսբուքյան էջը:
«Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,- ասված է տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ Չեխիայի խորհրդարանը երկպալատանի է և համաձայնագիրը պետք է վավերացվի նաև Չեխիայի Սենատի կողմից:
© armedia.am