Թուրք-ամերիկյան ղեկավար ազգային կոմիտեն (TASC) պատրաստվում է ապրիլի 24-ին ակցիա անցկացնել այն ժամանակ, երբ հայերը Վաշինգտոնում Անկարայի ժխտողական քաղաքականության դեմ ակցիա կանցկացնեն: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին:
Այս տարի թուրք-ամերիկյան կազմակերպությունն առաջին անգամ ստացել է ԱՄՆ ազգային ծառայությունների թույլտվությունն ակցիա անցկացնել դեսպանի նստավայրից քիչ հեռու գտնվող շրջանում, որտեղ 2017-ի մայիսին Էրդողանի անվտանգտության աշխատակիցները դաժանաբար ծեծել էին խաղաղ ցուցարարներին: