Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում ներկա է գտնվել Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Զավեն Սարգսյանի ցուցահանդեսներն Արցախում կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ այս ավանդույթը կպահպանվի նաև ապագայում: