Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Ծիծեռնակաբերդում է իր ողջ ընտանիքի անունից: «Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն Ցեղասպանության օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել՝ դարձնելու երկիրն ավելի բարգավաճ»,- ասաց Նիկոլ Ազնավուրը:
«Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով: Ես զգացի, որ այսօր նա մեզ հետ է՝ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր այն մարդիկ, ովքեր եկել են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ նրա ցանկությունը կլիներ, որ այսօր ես իմ ողջ ընտանիքի անունից լինեմ այստեղ», Արմենպրեսի հաղորդմամբ այսպես է պատասխանել Նիկոլա Ազնավուրն այն հարցին, թե ինչ զգաց անմար կրակին մոտենալիս: