Ֆրանսիայի կառավարությունն իր պաշտոնական կայքում հայկական դրոշ է տեղադրել, որին կից գրված է. «Հայոց ցեղասպանություն. ազգային հիշատակի օր»։
«Էմանուել Մակրոնն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացավ Ֆրանսիայում Հիշատակի օր սահմանել», - գրում է 20minutes պարբերականը:
«Նախագահը հիշատակի միջոցառումներին ներկա չի լինի, բայց կլինի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Նա կմասնակցի Փարիզի 8-րդ շրջանում, Կոմիտասի արձանի մոտ անցկացվող հիշատակի արարողությանը։ Իսկ դեպարտամենտների (շրջանների) պրեֆեկտները հիշատակի միջոցառումներ կանցկացնեն», - գրում է պարբերականը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: