Ապրիլի 24-ին 87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կինոդերասան Ժան ՊիերՄարելը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքին:
«Ագատա Մարելը խորը վշտով հայտնում է, որ իր ամուսինը՝ դերասան Ժան Պիեր Մարելը, մահացել է ապրիլի 24-ին տեղական ժամանակով 16:24-ին (Երևանի ժամանակով 18:34-ին) Սեն Կլու հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո»,- մեջբերել է BFM-ն կնոջ հայտարարությունը:
Ժան Պիեր Մարելը խաղացել է առավելապես կատակերգական դերեր, նկարվել է ավելի քան 100 ֆիլմում, այդ թվում՝ «Կողոպուտ», «Շագրենի կաշին», «Մեծ շրջագայություն» և այլ ֆիլմերում: Դերասանը յոթ անգամ ներկայացվել է «Սեզար» մրցանակի, 2007 թվականին ստացել է Պատվո լեգեոնի շքանշան: