Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին գագաթնաժողովը:
Բանակցությունները տևել են երեքուկես ժամ, որից 2 ժամը ղեկավարները զրուցել են դեմ առ դեմ ձևաչափով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Կորեական թերակղզում իրավիճակին նվիրված հարցեր: Հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները հանդիպումը կառուցողական են որակել:
Նշենք, որ սա երկու ղեկավարների առաջին հանդիպումն է և Կիմ Չեն Ընի առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն: