Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին այսօր ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է Թուրքիայի նախագահի գրասենյակում գործակալության աղբյուրը:
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Զրույցի ընթացքում պարոն նախագահը շնորհավորել է Զելենսկիին անցած ընտրություններում տարած հաղթանակի առթիվ», - նշել է աղբյուրը: