Ռուսաստանաբնակ հայ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը 2 օր առաջ Հայաստան է եկել այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։
«Ավելի քան 1.500.000 հայ դաժանաբար սպանվել է Օսմանյան կայսրությունում՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ։ Ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է... Հիշում ենք եւ ճանաչում պահանջում»,- Instagram-ում գրել է Գոհարը։
«Ես միշտ երազել եմ գոնե մեկ անգամ կյանքում ապրիլի 24-ին թողնել ամեն ինչ ու գալ հայրենիք, որպեսզի ծաղիկներ դնեմ ու հարգեմ ցեղասպանության զոհերի հիշատակը, և միայն այս տարի ինձ հաձողվեց:
Երբեք չենք մոռանա...»- մեկ այլ գրառմամբ էլ նշել է Գոհար Ավետիսյանը Instagram-ում: