ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների ավարտից հետո երկու պետությունների ղեկավարների ու պաշտոնական պատվիրակությունների անդամների պատվին հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` ընդունելության ժամանակ hնչել են դասական երաժշտական ստեղծագործություններ: Հյուսիսկորեական և ռուսական հայտնի երաժշտություններից և երգերից բացի, հնչել է նաև Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պար»-ը:
Ընդհանուր առմամբ ներկայացվել է տասից ավելի համար: